Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վրացի դիվանագետների հետ Թբիլիսիում կայացած հանդիպմանը հայտարարել է երկրում բեւեռացման եւ «տոտալ քաղաքական պատերազմի» վտանգի մասին: «Մենք տեսնում ենք՝ ինչպես Է բեւեռացումը քայքայում ու թուլացնում պետությունը: Ես փորձում եմ չմտնել այդ դիմակայության մեջ, քանի որ նախագահի ինստիտուտը պետք է դուրս մնա տոտալ քաղաքական պատերազմից, որպեսզի թիրախ չդառնա եւ որպեսզի նրա հետ միասին թիրախ չդառնա պետությունը»,- ասել է Զուրաբիշվիլին: