Մոսկվայում Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) շենքի մոտակայքում հրաձգություն բացած աձին չեզոքացրել են: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հատուկ ծառայություններին: «Անհայտ անձը Լուբյանկա փողոցում 12 համարի շենքի մոտակայքում հրաձգություն է բացել: Կան տուժածներ: Հանցագործին չեզոքացրել են: Նրա ինքնությունը պարզվում է»,- ասվում է հատուկ ծառայությունների հաղորդագրության մեջ: Տուժածների հստակ թիվ չի հաղորդվում: Նրա դրդապատճառների մասին եւս չի հաղորդվում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ կատարվածի մասին արդեն տեղեկացրել են երկրի նախագահին: Համացանցում դեպքի վայրից կադրեր են հայտնվել: Ավելի ուշ ՌԲԿ-ը եւ Mash telegram-ալիքը հայտնել է, որ Մոսկվայի կենտրոնում՝ Լուբյանկա շրջանում, հրաձգություն բացած անձի չեզոքացումից հետո կրկին կրակոցներ են լսվել: В районе места происшествия на Лубянке сейчас так. Видео: Дмитрий Швец / Медиазона https://t.co/Ffr67rwQPh pic.twitter.com/F6UPOqM977 — Медиазона (@mediazzzona) December 19, 2019