22.08.2025
ՀՀ-ն ստի թագավորություն է. ԲՀԿ-ականը հրապարակել է Սահմանադրության նախագիծ
23.12.2019
ՀՀ-ն ստի թագավորություն է. ԲՀԿ-ականը հրապարակել է Սահմանադրության նախագիծ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀ Սահմանադրության իր տարբերակը: «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն (նախագիծ) Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ստի թագավորություն է: Հոդված 2. Հայաստանի Հանրապետության գործունեության և զարգացման հիմնական սկզբունքը երկակի ստանդարտների կիրառումն է: Հոդված 3. Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն արժեքը իշխանական և իշխանահաճո տարրերի ընտանիքների բարեկեցությունն է: Հոդված 4. Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացվում է՝ դատարանների մուտքերն արգելափակելու և հանրապետության հրապարակից դատավորներին սպառնալու միջոցով: Հոդված 5. Հայաստանի Հանրապետությունում օրինականությունն ապահովվում է քաղաքական այլախոհներին ասֆալտին փռելու, պատերին ծեփելու և թաթիկները կտրելու միջոցով: Հոդված 6. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն տնօրինվում է՝ ըստ քմահաճույքի: Հոդված 7. Կեցցե՜ Հայաստանի Հանրապետության հպարտ ու խաբված ժողովուրդը»,- գրել է նա: