22.08.2025
Դժվար է մեկնաբանել. ՌԴ դեսպանը՝ Սու-57 կործանիչների նկատմամբ Բաքվի հետաքրքրության մասին
24.12.2019
Դժվար է մեկնաբանել. ՌԴ դեսպանը՝ Սու-57 կործանիչների նկատմամբ Բաքվի հետաքրքրության մասին

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր տարեվերջյան ասուլիսում դժվարացավ մեկանաբանել ռուսական մամուլում տարածվող տեղեկություններն առ այն, որ Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերում ռուսական 5-րդ սերնդի Սու-57 կործանիչների նկատմամբ: «Ինձ համար դժվար է մեկնաբանել մամուլում տարածվող լուրերը», - ժպտալով կարճ արձագանքեց լրագրողի հարցին ՌԴ դեսպանը: Ռուսական «Վեդոմոստի» թերթը, վկայակոչելով սեփական աղբյուրները, հայտնել էր, որ Հայաստանի հակառակորդ Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերում ռուսական 5-րդ սերնդի Սու-57 կործանիչների նկատմամբ: Համաձայն հրապարակման, ռազմատեխնիկական գործակցության հարցերը քննարկվել են հոկտեմբերի 3-ին Սոչիում՝ երկու երկրների ղեկավարների հանդիպմանը: Թերթի աղբյուրները պնդում են, որ Ադրբեջանը ռուսական կործանիչներով սկսել է հետաքրքրվել այն բանից հետո, երբ Հայաստանը ձեռք բերեց Սու-300ՍՄ 4 կործանիչներ: Այնուամենայնիվ, թերթի աղբյուրները չեն բացառում, որ բանակցությունները կարող են շատ երկար ընթանալ, քանի որ Բաքուն մի շարք պայմաններ է առաջ քաշել: Որպես այլընտրանք՝ Ադրբեջանը կարող է դիտարկել նաև չին-պակիստանյան JF-17 կործանիչները, որոնք մշակված են Ռուսաստանի հետ գործակցությամբ, բայց շատ ավելի մատչելի են: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Էլմար Մամեդյարովը Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հայտարարել էր Ռուսաստանի հետ սպառազինության ոլորտում նոր հնարավոր գործարքի մասին: