20.04.2025
Նոր հակառեկորդ. Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսից 18 մարդ է մահացել
prev Նախորդ նորություն

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակվել է կորոնավիրուսով

ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակվել է կորոնավիրուսով։


Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։


Նա հայտնել է, որ նիստին պետք է ներկա լիներ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, սակայն հիվանդ է։


"Առողջություն մաղթենք մեր գործընկերոջը։ Էս հիվանդությունը բոլորիս դուռը ծեծում է",- ասաց Քոչարյանը։


Հայաստանում հուլիսի 8-ին ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 535 նոր դեպք, 520 առողջացում, 18 մահ: բացասական թեստերի թիվը 1548 է:


 


 

Քրեական գործ. չարաշահումներ մշակույթի նախարարության` 2015-2016թթ. գործունեության ընթացքում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար