Նոր հակառեկորդ. Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսից 18 մարդ է մահացել
Հուլիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդությունից գրանցել է մահվան 18 նոր դեպք: Այդ մասին հայտնում են ԱՆ-ի մամուլի ծառայությունից:
"Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 68 (տղամարդ), 71 (տղամարդ), 84 (կին), 78 (կին), 34 (կին), 93 (կին), 83 (կին), 39 (կին), 71 (տղամարդ), 68 (տղամարդ), 78 (տղամարդ), 75 (տղամարդ), 68 (տղամարդ), 54 (կին), 73 (տղամարդ), 75 (տղամարդ), 82 (տղամարդ) և 70 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ", - ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հուլիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29820 դեպք, որոնցից 17427-ն` առողջացած, 521-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11708 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 127171 թեստավորում:
"Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 535 նոր դեպք և 520 առողջացած", - հայտնում են Առողջապահության նախարարությունից։