Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական: Այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։ «Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 906 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 394 մարդ (118 կին, 201 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 512 մարդ (154 կին, 261 երեխա)», - ասված է հաղորդագրության մեջ: