23.11.2024
Հայաստանի տարածքում հրդեհավտանգ իրավիճակ է. ԱԻՆ-ը հորդորում է զգոն լինել
prev Նախորդ նորություն

Նիդերլանդները 200.000 եվրո կհատկացնի Հայաստանին՝ բժշկական սարքավորումներ գնելու նպատակով

Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել Հայաստանին հատկացնել 200.000 եվրո գումար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար խիստ անհրաժեշտ սարքավորումներ գնելու նպատակով։


Այս մասին հայտնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից՝ մանրամասնելով.


Ըստ ՆԹ արտգործնախարարության և ՀՀ առողջապահության նախարարության միջև հուլիսի 9-ին ստորագրված համաձայնագրի՝ օժանդակության շրջանակներում հատկացված գումարն ուղղվելու է հայաստանյան ընկերություններից 3 հատ PRC թեսթավորման սարք, 100 հատ հիվանդանոցային մոնիտոր և 1 կենսաբանական անվտանգության խցիկ ձեռք բերելուն։


ՀՀ առողջապահության նախարարությունը հայաստանյան ընկերություններից արդեն պատվիրել է վերոնշյալ սարքավորումները, որոնք Հայաստան կառաքվեն մոտ ժամանակներս։