ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Երևանում դեսպանություն հիմնելու Նիդերլանդների խորհրդարանի դիրքորոշումը: «Այս քայլն աջակցություն է Հայաստանի ժողովրդավարական զարգացումներին: Դեսպանությունը կամրապնդի Հայաստանի և Նիդերլանդների բազմամյա համագործակցությունը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Հիշեցնենք, ավելի վաղ Նիդերլանդների խորհրդարանի կոալիցիոն չորս կուսակցություններն առաջարկել էին երկրի իշխանություններին 2 միլիոն եվրո հատկացնել արտաքին գործերի նախարարությանը` Երևանում դեսպանություն բացելու նպատակով: