24.11.2024
Շատ զգույշ պետք է լինել. նախագահը զգուշացրել է գույքահարկի բացասական ազդեցության մասին
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսով վարակվելու 557 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի թիվն հատեց 30 հազարը

Հայաստանում հուլիսի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 557 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 10-ին հաստատվել է կորոնավիրուսի 30903 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 131216 վերջին մեկ օրում 2050 նոր թեստավորում : Փաստացի այս պահին բուժվում է 11471 պացիենտ, նվազել է` 170-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 18709 անձ` վերջին մեկ օրում 709 անձ: Ընդհանուր առմամբ, 546 պացիենտ մահացել է (ավելացել է 11-ով):