6.09.2025
Կորոնավիրուսով վարակվելու 557 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի թիվն հատեց 30 հազարը
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդությունից գրանցվել է մահվան 11 նոր դեպք

Հուլիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդությունից գրանցվել է մահվան 11 նոր դեպք: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:  


"Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 69 (կին), 72 (կին), 64 (կին), 86 (կին), 93 (տղամարդ), 51 (կին), 90 (տղամարդ), 60 (տղամարդ), 62 (տղամարդ), 72 (տղամարդ) և 85 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 177 է", - ասված է ահղորդագրության մեջ:


VERELQ-ը հայտնել էր, որ հուլիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30903 դեպք, որոնցից 18709-ն` առողջացած, 546-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11471 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 131216 թեստավորում:


"Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 557 նոր դեպք և 709 առողջացած", - ասված է հաղորդագրության մեջ։

Ջավախքի մարզամշակութային կենտրոն ստեղծելու գումարը փոխանցվեց ՀՀ առողջապահության համակարգին
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը