20.04.2025
ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդությունից գրանցվել է մահվան 11 նոր դեպք
prev Նախորդ նորություն

Ջավախքի մարզամշակութային կենտրոն ստեղծելու գումարը փոխանցվեց ՀՀ առողջապահության համակարգին

Ջավախքի մարզամշակութային կենտրոն ստեղծելու համար նախատեսված գումարը փոխանցվել է Հայաստանի առողջապահության համակարգին COVID-19-ի դեմ արդյունավետ պայքար մղելու համար․ այս մասին հայտնում է Akhaltskha.net կայքը։


13 400 դոլար գումարը հավաքվել էր անցյալ տարվա հունիսի 2-ին՝ Ախալցխայում երիտասարդների համար մարզամշակութային կենտրոն ստեղծելու համար։


Նշվում է, որ գումարը բավարար չէր Ախալցխայի կենտրոնական մասերում տարածք կամ շինություն ձեռք բերելու համար և որոշում էր կայացվել վարձակալել տարածք և ձեռք բերել տրենաժորներ․ մինչև օրս Վրաստանում չեն բացվել մարզանքի սպորտային կենտրոնները։


Սամցխե-Ջավախքի Մեդիա վերլուծական կենտրոնը, որը մասնակցել էր տվյալ դրամահավաքին, առաջարկել է գումարը այս փուլում ամբողջությամբ փոխանցել Հայաստանի առողջապահական համակարգին․ գումարը փոխանցվել է Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվին։

Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԲԴԽ նախագահի հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար