30.09.2026
ՊԵԿ-ը կանխել է կահույքի և տեխնիկայի մեջ թաքցված թմրանյութերի ներմուծումը
prev Նախորդ նորություն

ՀՀ դեսպանությունները ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի տրամադրումը

Հոկտեմբերի 5-ից Հայաստանի դեսպանատները և հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի տրամադրման և փոխարինման ծառայությունները։


Այս որոշման մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը՝ նշելով, որ սահմանափակումը վերաբերում է նաև տեսակապի միջոցով մատուցվող ծառայություններին։


Այս ծառայությունների վերսկսման կոնկրետ ժամկետ չի նշվել։ Դադարեցումը պայմանավորված է Հայաստանում կենսաչափական (բիոմետրիկ) անձնագրերի նոր համակարգի ներդրմամբ։


ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն ավելի վաղ հայտնել էր, որ նոր կենսաչափական փաստաթղթերի տրամադրումը կսկսվի աշնանը։ Նոր անձնագիրը կգործի 10 տարի, այն կարժենա 28,650 դրամ։


Հին տիպի գործող անձնագրերը կարող են օգտագործվել մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը, սակայն նոր համակարգի գործարկումից հետո հին տիպի անձնագրերի տպագրությունը կդադարեցվի։


 

«ՀԱՅԱՔՎԵ»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
24.09.2026
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգ չի առել. Ալեն Սիմոնյան