23.11.2024
Թողեք աշխատենք, սովի ենք մատնված. ռեստորանային բիզնեսի սեփականատերերը բողոքում են
prev Նախորդ նորություն

Կասեցնել Սահմանադրության գործողությունը պաշտոնի պահպանության համա՞ր. Վահե Գրիգորյան

ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սահմանադրական դատարանի 3 դատավորների՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հանգամանքին եւ ՄԻԵԴ-ի՝ վերջիններիս դիմումի պատասխանին:


Վահե Գրիգորյանը մասնավորապես գրել է.


«Կասեցնել Սահմանադրության գործողությո՞ւնը ...


Կասեցնել Սահմանադրության գործողությունը ընդամենը պաշտոնի պահպանության համա՞ր ...


Կասեցնել Սահմանադրության գործողությունը այն պաշտոնյայի պաշտոնի պահպանության համար, որի գործունեության ողջ նպատակը Սահմանադրության գերակայությունը ապահովե՞լն է ...


Կասեցնել Սահմանադրության գործողությունը այն պաշտոնյայի պաշտոնի պահպանության համար, որի գործունեության ողջ նպատակը Սահմանադրության գերակայությունն ապահովելն է, եւ այդ կասեցումը հայցել միջազգային դատարանից, որը չունի նման իշխանազորությո՞ւն ...


Կասեցնել Սահմանադրության գործողությունը այն պաշտոնյայի պաշտոնի պահպանության համար, որի գործունեության ողջ նպատակը Սահմանադրության գերակայությունն ապահովելն է, եւ այդ կասեցումը հայցել միջազգային դատարանից, որը չունի նման իշխանազորություն՝ կասեցնելու համար մի գործընթաց, որով կասեցվելու է հայցող պաշտոնյայի դատարանի համալրումն ու վերջնական ձեւավորո՞ւմը ...


Կասեցնել Սահմանադրության գործողությունը այն պաշտոնյայի պաշտոնի պահպանության համար, որի գործունեության ողջ նպատակը Սահմանադրության գերակայությունն ապահովելն է, եւ այդ կասեցումը հայցել միջազգային դատարանից, որը չունի նման իշխանազորություն՝ կասեցնելու համար մի գործընթաց, որով կասեցվելու է հայցող պաշտոնյայի դատարանի համալրումն ու վերջնական ձեւավորումը, եւ այս ամենը Սահմանադրության գերակայությունն ապահովելու սահմանադրական պարտականություն ունեցող պաշտոնյայի միջնորդությա՞մբ ...


...


Կրկին, առանց որեւէ հետին մտքի եւ անկախ որեւէ հանգամանքից, հարգանքով, «Սահմանադրության փոփոխության ուժի մեջ մտնելու կապակցությամբ Սահմանադրական դատարանի նախկին անդամներ տիկին Ա. Գյուլումյանին, պարոնայք Ֆ. Թոխյանին եւ Հ. Նազարյանին մաղթում եմ, որ իրենց վաստակած հանգիստը վայելեն ամուր առողջությամբ եւ խաղաղությամբ»»:


Հիշեցնենք՝ հուլիսի 8-ին պարզ դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է ՍԴ 3 նախկին դատավորների եւ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի պահանջը՝ միջանկյալ միջոց կիրառելու եւ իրենց դիմումի քննության ընթացքում Սահմանադրության փոփոխությունների իրագործումը կասեցնելու մասին։