Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովը հավանություն չի տա Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժման հետ կապված Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին օրինագծին մինչ այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի վաշինգտոնյան այցի ավարտը: Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ջիմ Ռիշի այդ որոշումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին թույլ կտա նոյեմբերի 13-ին կայանալիք հանդիպման ժամանակ խուսափել դիվանագիտական սկանդալից: