24.11.2024
Հաստատվել է 580 նոր դեպք. կրոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասավ 27900-ի
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը ևս 8 մարդու կյանք է խլել

Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 8 մարդ:


Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 66 (տղամարդ), 83 (կին), 72 (տղամարդ), 59 (կին), 66 (տղամարդ), 86 (տղամարդ) և 85 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 157 է:


Ընդհանուր առմամբ մինչ այսօր կորոնավիրուսից մահացել է 477 մարդ: