«Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը դեկտեմբերի 20-ին ընդդիմության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանն առաջարկել է 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում ավելացնել համամասնական համակարգով ընտրված պատգամավորների թվաքանակը: «Մենք քաղաքական սպեկտրին առաջարկում ենք պահպանել գործող ընտրական համակարգը, բայց այդ համակարգում համամասնական բաժինն ավելացնել մեկ երրորդով: Այդ սխեմայի շուրջ համաձայնության հասնելու դեպքում համամասնական համակարգով մենք հարյուր պատգամավոր կընտրենք 77-ի փոխարեն, իսկ մեծամասնական մանդատների թվաքանակը կկրճատվի մինչեւ 50, հայտարարել է նա: