7.12.2024
Օդի ջերմաստիճանը Երևանում կբարձրանա մինչև 37 աստիճան
prev Նախորդ նորություն

Արտակարգ դեպք Գյումրիում. բնակարանում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի դին

Շիրակի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 16:30-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշ թաղամասի Հալաբյան փողոցի 8/1 շենքի բնակարաններից մեկում, ննջասենյակում տղամարդու կախված դի կա:


Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված հասցե է ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը:


Ոստիկաններն ու քննիչները ննջասենյակում հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 20-ամյա Սալիխով Ս.-ի դին:


Աղբյուրի տեղեկություններով, նա ծառայում էր Գյումրիում տեղակայված ՈԴ 102-րդ ռազմաբազայում եւ այս պահին քննարկվում է դեպքով Շիրակի մարզի քննչական վարչությունն է զբաղվելու, թե ռազմաբազայի ներկայացուցիչները:


Դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ նամակ: