23.11.2024
Առնվազն ևս մեկ անգամ կերկարացնենք արտակարգ դրությունը. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների ընդհանուր թիվը մոտ 650 է. նախարար

Ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների ընդհանուր թիվը մոտ 650 է, նրանցից 47-ը գտնվում է թոքերի արհեստական շնչառության սաքրերի տակ: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


Նրա խոսքով, հարաբերականորեն բարվոք է տանը սպասող մեր քաղաքացիների հետ կապված իրավիճակը՝ չունեն որևէ պացիենտ, որն ունի հրատապ հոսպիտալիզացիայի կարիք, բայց հոսպիտալացված չէ:


«Ունենք 20 պացիենտ, որոնք կարիք ունեն այլ հիվանդանոցներից տեղափոխվել կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող ԲԿ-ներ»,- նշեց նա:


Նախարարի խոսքով, կատարված թեստերի 30 տոկոսի դեպքում պատասխանը դրական է: Ըստ նրա՝ լավ է, որ այդ առումով աճ չկա, բայց վատ է, որ բացարձակ առումով այդ թվերը մնում են բարձր: 


Հուլիսի 6-ի դրությամբ Հայաստանի մահճակալային ընդհանուր ֆոնդը արդեն հասել է 2600-ի, որից 2300-ը սովորական մահճակալներ են, դրանց մեծ մասը հագեցած է թթվածնային կենտրոնական մատակարարումով, իսկ մոտ 300-ը վերակենդանացման մահճակալներն են:  


«Այն, որ ամեն օր ունենում ենք հարաբերականորեն կայուն թվեր, հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ է: Սովորաբար նման համավարակները տարածվում են պայթյունաձև, բայց մենք նման իրավիճակ չունենք: Այսինքն դիմակների պատշաճ կրելը մեզ մոտ էլ է ապացուցել, որ դրանք արդյունավետ են: Եվ եթե այդպես չլիներ, մենք պատիկներով ավելի շատ դեպքեր կունենայինք: Այսինքն դիմակների կրումը աշխատում է»,-հավելեց նախարարը: