24.11.2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին
prev Նախորդ նորություն

Վաղ առավոտից խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում. Ամրամ Մակինյան

Վաղ առավոտից քննչական կոմիտեի քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարում Սեւանի Հարսնաքար հյուրանոցային համալիրում, ինչպես նաեւ առերեւույթ դեպքի ժամանակ դեռեւս չկառուցված այլ հյուրանոցում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը։


Նա, մասնավորապես, գրել է.


«Վաղ առավոտից քննչական կոմիտեի քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարում Սեւանի Հարսնաքար հյուրանոցային համալիրում , ինչպես նաեւ առերեւույթ դեպքի ժամանակ դեռեւս չկառուցված այլ հյուրանոցում…


Քանի որ անհետաձգելի համարվող քննչական գործողություն է կատարվում առերեւույթ դեպքից 4 տարի, իսկ քրեական գործ հարուցելուց 4 ամիս անց, քննիչներին այլ բան չէր մնում անելու, քան ի թիվս այլնի առգրավել նաեւ ընկերության 2017-2019 թվականի հաշվապահական եւ այլ փաստաթղթերը, բոլոր, այդ թվում՝ reception-ի աշխատանքային ռեժիմում գտնվող համակարգիչները եւ փաստացի կազմալուծել հյուրանոցի բնականոն աշխատանքը…


Մնացածը՝ հաջորդիվ…


Հ.Գ Մի տեղ կարդացել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է…»։