23.11.2024
Էդմոն Մարուքյանը դիմել է կոնգրեսականներին՝ 2021թ. արտաքին օգնության տրամադրման հարցով
prev Նախորդ նորություն

Ոստիկանները «Արմնյուզ»-ում են

«Հենց հիմա «Արմնյուզ»-ում են գտնվում ոստիկաններ՝ հեռուստատեսության դեմ վարույթ հարուցելու ծանուցմամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հեռուստաընկերության հաղորդավար Լիկա Թումանյանը:


«Դիմակ չկրելու հարցն է առանցքում, հիմնավորումը՝ պարետի որոշումը։ Այնինչ, հեռուստատեսային ոլորտի կարգավորող մարմին ՀՌԱՀ-ից թե բանավոր, թե գրավոր հաստատում ունենք առ այն, որ սոցիալական հեռավորության պահպանման դեպքում դիմակ կրելը կամավոր է։ Ըստ ոստիկանների, նմանատիպ վարույթներ կան նաև այլ հեռուստատեսությունների նկատմամբ։

Լրատվամիջոցների դեմ արշավը սկսված է»,- գրել է նա։