Կառավարությանը վստահում է բնակչության 71 տոկոսը, նախագահին՝ 78 տոկոսը. հարցում
Հայաստանում այս տարվա փետրվար-մարտ ամիսներին կատարած ընդգրկուն սոցիոլոգիական հետազրոտության արդյունքում պարզվել է, որ հարցվածների շուրջ 71 տոկոսը հիմնականում վստահում է կառավարությանը: Այդ մասին նշված է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC)՝ «Կովկասյան բարոմետր» անունը կրող հետազոտության մեջ:
CRRC-Armenia-ն արդեն 9-րդ անգամ «Կովկասի բարոմետրի» շրջանակում իրականացրել է երկրի տարբեր ինստիտուտների նկատմամբ բնակչության վստահության գնահատում։ Մի քանի ամիս առաջ իրականացված հարցումը վկայում է, որ բնակչության մեծամասնությունը (71%-ը) շարունակում է վստահել գործող կառավարությանը (վարչապետին և նախարարներին): Հետազոտության դաշտային աշխատանքները իրականացվել են 2020թ-ի փետրվարի 21-ից մարտի 15-ը, երբ կորոնավրուսը նոր էր ներփաթանցել Հայաստան:
Համաձայն հարցման արդյունքների, հարցվածների 27 տոկոսն է ամբողջությամբ վստահում Հայաստանի կառավարությանը, 44 տոկոսը՝ ավելի շուտ վստահում: Շուրջ 16 տոկոսն անտարբեր է՝ ոչ վստահում է, ոչ էլ չի վստահում: Ամբողջովին չի վստահում ՀՀ կառավարությանը հարցվածների 5 տոկոսը, իսկ 6 տոկոսը՝ ավելի շուտ չի վստահում: Երկու տոկոսը դժվարացել է պատասխանել:
Համաձայն նույն հարցման, ՀՀ նախագահին ընդհանուր առմամբ հիմնականում վսահում է հարցվածների 78 տոկոսը, որի 43 տոկոսը՝ ավելի շուտ հակված է վստահել, իսկ 35 տոկոսը՝ լիովին վստահում է: Շուրջ 10 տոկորսն անտարբեր է, որը վեց տոկոսով քվելի քիչ է քան կառավարութնա դեպքում: Ամբողջովին չի վստահում նախագահին հարցվածների 5 տոկոսը, 4 տոկոսը՝ ավելի շուտ չի վստահում: Երեք տոկոսը դժվարացել է պատասխանել: