23.05.2025
Հայ մասնագետների 73 հոգուց կազմված 5-րդ խումբը մեկնել է Սիրիա
prev Նախորդ նորություն

Իրան-Հայաստան զբոսաշրջային միջանցք է գործարկվելու. իրանական աղբյուր

Իրանական «Արաս» ազատ տնտեսական գոտու ղեկավարի՝ զբոսաշրջության և մշակութային հարցերով տեղակալ Յ․ Դադաշզադեն հայտարարել է, որ Արասից Երևան զբոսաշրջային միջանցք է գործարկվելու, հայտնում է regionmonitor.com-ը։


Նա ընդգծել է, որ Հայաստանը Պարսից ծոցի հարակից երկրների հիմնական զբոսաշրջային ուղղություններից է, սակայն խնդիրն այն է, որ Հայաստանում զբոսաշրջությունը «հալալ» չէ, այդ իսկ պատճառով Արասից Երևան զբոսաշրջային միջանցք է ստեղծվելու, որը կենտրոնացած կլինի «հալալ» զբոսաշրջության վրա։


Ըստ Դադաշզադեի՝ այս ծրագրով Իրանը բաժին կստանա տարածաշրջանի զբոսաշրջությունից։

Ղարաբաղի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը չի փոխվել. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան