23.11.2024
Երրորդ երկրներից ներկրվող մոտ 600 ապրանքի մաքսատուրքը ևս մեկ տարի կմնա անփոփոխ. ՊԵԿ
prev Նախորդ նորություն

Դատախազությունը բողոքարկել է Քոչարյանին 2 միլիարդ դրամ գրավով ազատելու որոշումը

ՀՀ գլխավոր դատախազությունը հունիսի 30-ին վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ դրամ գրավով ազատելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ:


Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ բողոքն արդեն մուտքագրվել է ՀՀ վճռաբեկ դատարան։


Հունիսի 18-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կայացրեց որոշում, որով ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց գրավով։ Ողջունելով դատարանի որոշումը շուրջ 500 օր տևած ապօրինի կալանքը վերացնելու առումով, միևնույն ժամանակ չեմ կարող տարակուսանք չհայտնել աննախադեպ՝ 2 մլրդ դրամի գրավի գումար սահմանելու կապակցությամբ։


Վերքննիչ դատաանի որոշման հրապարակումից հետո դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով.«Դատախազությունը բազմիցս է նշել, որ գտնվում ենք դատական քննության այնպիսի փուլում, երբ զգալիորեն մեծ են ամբաստանյալի՝ ազատության մեջ լինելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով գործի քննությանը խոչընդոտելու ռիսկերը, և կալանքից բացի որևէ այլ խափանման միջոց ի զորու չէ չեզոքացնելու ամբաստանյալի պատշաճ վարքագծի ռիսկերը»: