24.11.2024
ԱԻՆ-ը «Երևան մոլ»-ում ռումբի վերաբերյալ ահազանգ է ստացել
prev Նախորդ նորություն

«Վայոց ձորի անտառտնտեսության» տնօրենի ձեռամբ պետբյուջեից 28 մլն դրամ է հափշտակվել

ՀՀ ԱԱԾ և ոստիկանության փոխգործակցության շրջանակներում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսության» մասնաճյուղի տնօրենի կազմակերպմամբ, 2015-ից 2019 թվականների ընթացքում տարբեր հաստիքների հրամանագրվել են վերջինիս հետ փոխկապակցված 11 անձինք, որոնք աշխատանքի չեն հաճախել, սակայն նրանց անվամբ պետական բյուջեի միջոցներից որպես աշխատավարձ դուրս գրված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 28 միլիոն դրամը, հափշտակվել է։


Դեպքի առթիվ առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման հատկանիշներով ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։