20.04.2025
Ռոբերտ Քոչարյանն վերընտրվել է «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի կազմում
prev Նախորդ նորություն

Հեպատիտ Ց-ի բուժման համար պետբյուջեի միջոցներով գնված դեղորայքը արդեն Հայաստանում է

Հեպատիտ Ց-ի բուժման ազգային ծրագրի շրջանակներում պետական բյուջեի միջոցներով գնված դեղորայքի առաջին չափաբաժինը (500 հոգու համար) արդեն Հայաստանում է:


Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, այն մատակարարված պետք է լիներ դեռ գարնան սկզբում, սակայն կորոնավիրուսով պայմանավորված ավիափոխադրումների սահմանափակումների պատճառով դեղերի մատակարարումը ուշացել էր:


«Ծրագրի շրջանակներում հերթով բուժվելու են Հեպատիտ Ց ունեցող ՀՀ քաղաքացիները` ըստ հերթագրման վաղեմության և բժշկական ցուցումների: Այս տարի ձեռք է բերվելու դեղորայք ևս 1000 հոգու համար: Ծրագիրը միտված է այս վարակիչ հիվանդության ամբողջական վերացմանը:


Մանրամասների համար կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնել է նախարարը:


 

Հուլիսի 1-ից Գյումրի-Երևան-Գյումրի ուղերթերը կկազմակերպվեն նոր տիպի գնացքներով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար