20.04.2025
Մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսը
prev Նախորդ նորություն

Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում. Գագիկ Ծառուկյանը վարակվել է

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով։

«Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում:

Առողջություն բոլոր վարակակիրներին:


Աստված պահապան մեզ բոլորիս»,- գրել է նա Facebook-ի իր էջում։


Ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել էր, որ կորոնավիրուսը «բարի մարդկանց» չի կպնում։

VERELQ-ը հիշեցնում է, որ ԲՀԿ խմբակցության մի շարք պատգամավորներ՝ Վահե Էնֆիաջյանը, Արման Աբովյանը, Իվետա Տոնոյանը, Կարինե Պողոսյանը և այլն վարակվել են կորոնավիրուսով: Ըստ շրջանառվող լուրերի, վարակվել է նաև որդին՝ Նվեր Ծառուկյանը:


 


 

Ճգնաժամը խորանում է. ԿԲ-ն Հայաստանում 4% տնտեսական անկում է կանխատեսում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար