19.04.2025
Հուլիսի 1-ից առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնությունն այլևս չի գործի. ՊԵԿ
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսի դեմ բուժում ստացող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից

Արտաշատի բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից:


Ինչպես հայտնում է Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, դեպքի մասին անմիջապես հաղորդում է ուղարկվել իրավապահ մարմիններին: Վերջինս հիվանդանոց ընդունվել է հունիսի 29-ին:


«Պացիենտն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` ստորին վերջույթների և ողերի բազմակի կոտրվածքներով: Կատարվում է անհրաժեշտ հետազոտությունները: Նա գտնվում է բժիշկների հսկղության տակ և վերջիններիս գնահատմամբ գտնվում է ծանր վիճակում»,- գրել է նա:


 


 


 

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 415 նոր դեպք, 751 առողջացում և 10 մահ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար