24.11.2024
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 415 նոր դեպք, 751 առողջացում և 10 մահ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը հասավ 443-ի. մեկ օրում 10 մահ է գրանցվել

Հունիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդությունից գրանցվել է 10 մահրվան նոր դեպք: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:


«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 59 (կին), 74 (տղամարդ), 82 (կին), 43 (տղամարդ), 65 (կին), 80 (կին), 74 (կին), 87 (կին), 73 (կին) և 46 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 147 է», - ասված է հաղորդագրության մեջ:


VERELQ-ը հայտնել է, որ հունիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25542 դեպք, որոնցից 14048-ն` առողջացած, 443-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10904 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 111844 թեստավորում:


«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 415 նոր դեպք և 751 առողջացած», - ասված է հաղորդագրության մեջ։