23.11.2024
Ֆրանսիան պատրաստ է Հայաստանին 50-80 մլն եվրո վարկ տրամադրել. Մակրոն
prev Նախորդ նորություն

Սկսվել է կոնսոլիդացիոն գործընթաց. ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիքը»՝ դատախազության դիմաց

Այսօր, հունիսի 30-ի առավոտյան, ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները Գլխավոր դատախազություն են ներկայացրել բողոք, որը վերաբերում է ՀՀ իշխանությունների՝ վերջին երկու տարիներին նախաձեռնած և իրականացրած իրավաքաղաքական գործընթացին: Բողոքի հիմնական առարկաններից է Սահմանադրական դատարանի շուրջ սետղծված իրավիճակը:


«Քաղաքական իշխանությունը կազմակերպված ձևով Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր նշանակելու համար իրականացրեց բազմաթիվ գործողություններ, այդ թվում օրենքի խախտում, քանի որ նույն անձը չի կարող երկու անգամ ներկայացվել ՍԴ դատավորի պաշտոնում: Բացի դրանից, հետագայում եղավ Գրիգորյանի կողմից ՍԴ նախագահի ինքնահռչակումը և դրանից հետո արդեն հայտնի օրենքների փոփոխությունները, հարուցված քրեական գործերը»,-դատախազության շենքի դիմաց լրագրողնրի հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը:


Այս ամենին, նշում է Բաբայանը, հաջորդեց Սահմանադրության փոփոխությունները, որով այսօր էլ ԱԺ արտահերթ նիստում պետք է «իրենց փնթի աշխատանքը սղագրեն»:


Այս ընթացքում, նրա խսքով, եղել են բազմաթիվ այլ հանցավոր արարքներ, որոնց մասին նշված է երեք կուսակցությունների բողոքում: «Օրինակч ԱԺ նախագահի կողմից ինչ-որ հաղորդագրության հրապարակում: Մենք գիտենք, որ անհատական իրավական ակտով պետք է դադարեցվի դատավորների լիազորությունները»,-ասաց Արսեն Բաբայանը՝ նկատելով, որ երեք կուսակցությունները նախաձեռնել են կոնոլիդացիոն քաղաքական գործընթաց:


Նա տեղեկացրեց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել նաև պաշտոնեական լիազորությունների անցում հոդվածով. «Դա վերաբերում է այս ամբողջ գործընթացների ընթացքում թույլ տրված խախտումներին և պաշտոնեական լիազորություններն անցնելուն»:


Ներկայացված փաստերը, հավելեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, առավել քան հիմնավոր ու անբեկանելի են: «Ուզում ենք ակնկալել, որ իրավական համակարգը կառաջնորդվի բացառապես օրենքով», - հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց հետո։


«Ուզում ենք ապավինել Գլխավոր դատախազության ողջախոհությանը», - հայտնեց նա՝ նկատելով, որ թեպետ շարունակում է Գլխավոր դատախազության՝ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ ԱԺ ներկայացրած միջնորդության վերաբերյալ ունենալ իր մեծ վերապահումները, սակայն դա չի նշանակում, որ «պետք է ձեռնպահ մնանք»:


«Դիմել ենք դատախազություն՝ ակնկալելով, որ դատախազության համար չափորոշիչը կլինի միայն օրենքը, օրինականությունը և արդարադատությունը»,-հայտնեց ԲՀԿ-ական պատգամավորը։