Դանիել Իոաննիսյանն ու Ալբերտ Ստեփանյանը նշանակվել են Հանրային խորհրդի անդամներ։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված էր ՀՀ Կառավարության այսօրվա նիստի օրակարգում՝ որպես չզեկուցվող հարց։ Նիստի մեկնարկին կառավարությունն ընդունեց որոշումը։ Ինչպես VERELQ-ը ավելի վաղ տեղեկացրել էր, Վազգեն Մանուկյանը նոյեմբերի 13-ին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացրեց: