24.11.2024
ՍԴ-ն այսու ունի Սահմանադրության գերակայության ապահովման անհրաժեշտ նախադրյալները. Գրիգորյան
prev Նախորդ նորություն

Սահմանադրական դատարանը իրավունք չունի վարույթ ընդունել ԲՀԿ դիմումը. Թանդիլյան

Սահմանադրական դատարանը իրավունք չունի վարույթ ընդունել ԲՀԿ դիմումը, ինչպես չի եղել երբևէ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:


«Արդյո՞ք կարող են պատգամավորների 26 ստորագրությամբ դիմել Սահմանադրական դատարան։


Նշեմ որ, Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող են դիմել պատգամավորների առնվազն 1/5-րդ-ը, այսինքն 20 տոկոսը։


26 պատգամավորը կազմում է 19,7 տոկոս է, որը միանշանակ փոքր է 20 տոկոսից՝ 1/5-ից։


Հետևաբար, ՍԴ իրավունք չունի վարույթ ընդունել դիմումը, ինչպես չի եղել երբևէ»,- գրել է նա։


VERELQ-ը հիշեցնում է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախօրեին էլեկտրոնային տարբերակով 26 պատգամավորի ստորագրությամբ դիմում ուղարկեց Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Ազգային ժողովում ընդունված օրենքի սահմանադրականությունը: Այսօր առավոտյան դիմումը ՍԴ հանձնվեց նա թղթային տարբերակով: