Սահմանդրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը այսօր՝ հունիսի 26-ին, ՍԴ-ի դիմաց տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ չի հավակնում ՍԴ նախագահի պաշտոնին:
Նրա հայտարարել, մեկ տարի դադարից հետո այսօրվանից սկսելու է մասնակցել ՍԴ նիստերին: «Անցած մեկ տարվա ընթացքում չեմ կարողացել կատարել իր աշխատանքային պարտականությունները, քանի որ ՍԴ կազմի սահմանադրականությունը լրջորեն հարցականի տակ էր», - ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ ՍԴ գործող կազմը սահմանադրական չի համարել:
«Ես այս կազմը սահմանադրական չեմ համարել և համարել եմ, որ Հայաստանի ՍԴ-ն ունի դեմոկրատական լեգիտիմության էական բաց և այդ կազմով չի կարող հանդիսանալ ու արժանի լինել ՀՀ ՍԴ լինելուն», - ասաց նա՝ հավելելով, որ իր պարտականությունները չի կատարել ոչ իր մեղքով, իսկ դատավորի աշխատավարձից չի հրաժարվել, քանի որ այն իր ապրուստի միակ միջոցն է:
Նա ողջունել է Ազգային ժողովում սահմանադրական փոփոխությունների ընդունումը, որով Սահմանադրական դատարանի՝ ընդհանուր տեւողությամբ 12 տարի պաշտոնավարած 3 անդամների (տիկին Ա. Գյուլումյանի, պարոնայք Ֆ. Թոխյանի եւ Հ. Նազարյանի) պաշտոնավարումը դադարում է՝ նշելով, որ փոփոխությունները արդյունավետորեն կյանքի կոչելու դեպքում՝ միանշանակ ճգնաժամը հաղթահարված է լինելու:
Նա անդրադարձել է նաև հացին, թե ինչու Ազգային ժողովը չուղարկեց սահմանադրական փոփոխությունները ՍԴ դրանց սահմանադրականությունը ստուգելու նպատակով:
«Այստեղ խնդրի ողջ աբսուրդն այն է, որ մինչեւ հիմա քննարկվում է, թե արդյոք կողմնակալՍԴ անդամները կարող են քննել իրենց վերաբերյալ պրոցեսը... կողմնակալությունը մի վիճակ է, երբ որ արբիտրը այս կամ այն կողմի օգտին կամ դեմ որոշման մեջ շահագրգռվածություն ունի, գործի ելքով շահագրգռվածություն ունի», - ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ այս գործում իրենք ոչ թե կողմնակալ են, այլ կողմն են:
Նա նաև ողջունել է լիազորությունները դադարեցվող ՍԴ անդամների մտադրութունը բողոքարկելու տեղի ունեցած՝ գնալով մինչև Եվրոպական դատարան: «Դա կողմի իրավունքն է, ես չեմ ցանկանում այն մեկնաբանել: Եթե նրանք համարում են, որ խախտված իրավունքներ ունեն, միայն ողջունելի է, որ կդիմեն այդ իրավունքների վերականգնման համար» - նկատեց Վահե Գրիգորյանը: