24.11.2024
Ալիևի լեզուն երկարել է՝ մեր ապաշնորհ ու ապազգային վայ-կառավարիչների պատճառով. Սարգսյան
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսն ամենևին չի ավելացրել այս տարվա մահերի ընդհանուր թիվը. ԻԱԿ

Այս տարվա մարտ-մայիս ամիսներին Հայաստանում ավելի քիչ մահեր են գրանցվել, քան 2018 եւ 2019 թվականներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը՝ ներկայացնելով այդ ցուցանիշները:


Նա, մասնավորապես, գրել է.


«2018, 2019 և 2020թթ մարտ-մայիս ամիսներին գրանցված մահերի ընդհանուր թվերի համեմատությունը զարմանալի պատկեր է ցույց տալիս։


2018 մարտ-մայիս – 6,403 մահ


2019 մարտ-մայիս - 6,841 մահ


2020 մարտ-մայիս - 6,546 մահ


-Կորոնավիրուսն ամենևին չի ավելացրել այս տարվա մահերի ընդհանուր թիվն անցյալ տարվա համեմատ։ Ավելին, անցյալ տարի 295 մահ ավել է գրանցվել, քան այս տարի (մարտ-մայիս ժամանակահատվածներում)։


Տեսեք Վիճակագրական կոմիտեի տրամադրած ստորեւ


տվյալները՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումներին ի պատասխան»: