24.11.2024
Կորոնավիրուսն ամենևին չի ավելացրել այս տարվա մահերի ընդհանուր թիվը. ԻԱԿ
prev Նախորդ նորություն

Տիգրան Մեծ-Քրիստափոր խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2020 թվականի հունիսի 27-ից Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափորի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։

Փոփոխության արդյունքում Խորենացու փողոցի կողմից Քրիստափորի փողոցի երթևեկելի 2-րդ գոտով դեպի նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցները խաչմերուկում այսուհետ կարող են երթևեկել միայն դեպի ձախ՝ նախկինում ուղիղ կամ դեպի ձախ երթևեկելու փոխարեն։