24.11.2024
Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևը դատապարտվեց 11 տարվա ազատազրկման
prev Նախորդ նորություն

ՀՀ-ի և Եվրոպայի 10 երկրների առողջապահական համակարգերը կարող են հայտնվել կոլապսի եզրին

Հայաստանը հայտնվել է Եվրոպայի այն 11 երկրի թվում, որտեղ կորոնավիրուսի տարածումն այնքան է աճել, որ եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն, այդ երկրների առողջապահական համակարգերը կոլապսի եզրին կհայտնվեն։ Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն։


Նա կապում է դա կարանտինային սահմանափակումների մեղմացման հետ, գրում է BBC-ն։


ԱՀԿ-ն մտահոգված է կորոնավիրուսի ակտիվ տարածմամբ Եվրոպայում։ ՀՀ-ից բացի վիճակը մտահոգիչ է նաև Ուկրաինայում, Մոլդովայում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Շվեդիայում, Բոսնիա Հերցոգովինայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Ալբանիայում և Կոսովոյում։


Եվրոպայում կորոնավիրուսով վարակի ավելի քան 2․5 մլն հաստատված դեպք է գրանցվել, իսկ ամեն օր մոտ 20,000 նոր դեպք է լինում, ամեն օր մոտ 700 մարդ է մահանում։


VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում հունիսի 26-ին ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 759 նոր դեպք, 814 առողջացում, 13 մահ: Կորոնավիրուսի համավարակի ընդհանուր պատկերը հետևյալն է. հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 23247 է, առողջացածները՝ 12149, փաստացի բուժվողները՝10557, ընդհանուր թեստերը՝ 105046, մահվան ելքերը՝ 410, մահվան ելքեր այլ պատճառով՝ 131: