23.11.2024
Ո՞րն է համաճարակի հաղթահարման լավագույն սցենարն ըստ վարչապետի
prev Նախորդ նորություն

Հիմա ամենահարմար պահն է, որ Արցախը օգնության ձեռք մեկնի ԱՄՆ-ին. քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ հիմա ամենահարմար պահն է, որ Արցախը օգնության ձեռք մեկնի ԱՄՆ-ին:


«Արցախի իշխանություններին առաջարկում եմ «Made in Artsakh» վերարտադրությամբ դիմակներ և ալկոգելեր առաքել ԱՄՆ:


Հիմա ամենահարմար պահն է, բացատրեմ ինչու:

1. Նախ, իրավիճակը կորոնավիրուսի հետ ամենաբարդն է ԱՄՆ-ում` մասնավորապես Կալիֆորնիայում: Կարծում եմ կարիք չկա հիմնավորելու, թե ինչու է պետք օգնություն առաքել ասենք Լոս Անջելեսի քաղաքապետարանի անունով:

2. Կոնգրեսում լսումներ են կապված ֆինանասկան հատկացումների` այդ թվում Արցախի օգնության չեղարկման հետ: Այս փոքր, բայց սիմվոլիկ օգնությունը շատ տեղին ու ժամանակին կլինի` նաև մեր լոբբիստների աշխատանքի համար:

3. Լոս Անջելես-Երևան ուղիղ թռիչք լինելու է հուլիսի 11-ին, եթե նույն ինքնաթիռը հետ է մեկնելու, մեր գործը հեշտանում է` կազմակերպելու առաքումը:

4. Ադրբեջանցիք տասնյակ տոննաների օգնություն են առաքում ԱՄՆ, բայց վստահեցնում եմ Արցախի օգնության էֆֆեկտը շատ ավելի մեծ կլինի:

5. ԱՄՆ-ն մեզ միլիոնավոր դոլարների օգնություն է տրամադրել համավարակի հաղթահարման համար և շարունակում է մնալ միակ պետությունը, որ ուղիղ աջակցել է Արցախին տարբեր ծրագրերով:

6. Պատմական շանս է ցույց տալու, որ Արցախը չճանաչված, բայց կայացած պետություն է»,- գրել է Facebook-ի իր էջում քաղաքագետը: