23.11.2024
Էդմոն Մարուքյանը դիմել է ԿԸՀ. նա պահանջում է վերականգնել ԼՀԿ-ին բաժին հասած մեկ մանդատը
prev Նախորդ նորություն

Հունիսի 30-ին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսը

Հունիսի 29-ին տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։


ԱԳՆ-ից հայտնում են, որ Մնացականյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի միջավայրին առնչվող հարցերի շրջանակը:


Զրույցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց հունիսի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ անցկացնել տեսակոնֆերանս Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև: