Գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս մասին հայտնել է Հատուկ քննչական ծառայությունը: Մարտի 3-ին Սամվել Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն օրը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել է, և ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Ս. Մայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նաև քննիչի կողմից որոշում է կայացվել որպես անձնական երաշխավորություն մուծված գումարը պետական եկամուտ դարձնելու մասին: VERELQ-ը հիշեցնում է, որ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը):