Կառավարության աջակցությամբ տնտեսավարողներին բավարարվել է 1 մլրդ 433 միլիոն դրամ վարկային փաթեթ: Նպատակն է չեզոքացնել կորոնավիրուսի տնտեսական հետևանքները: Այս մասի ապրիլի 9-ի մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, որի խոսքով այս պահին փաստացի տրամադրել է 520 միլիոն դրամ վարկային միջոցներ։ «Կառավարությունը երեք գործիքների՝ համաֆինանսավորման, վերաֆինանսավորման և տոկոսադրույքի սուբսիդավորման կիրառման եղանակով, տրամադրում է աջակցություն տնտեսավարողներին», - ասաց նա՝ հավելելով, որ միջոցառման նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության։