16.07.2026
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
prev Նախորդ նորություն

Սողոյանի ազատումը քաղաքական պատճառներ չունի և կապված է օպտիմալացման գործընթացի հետ

Մայրաքաղաքի պոլիկլինիկաներում հաստիքների կրճատումներն ու կադրային փոփոխությունները բացառապես օպտիմալացման գործընթացի արդյունք են և որևէ քաղաքական ենթատեքստ չունեն։ Այս մասին Factor.am-ինհայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ մեկնաբանելով Արփինե Սողոյանին բաժնի վարիչի պաշտոնից ազատելու թեման։


Արձագանքելով հարցին, թե արդյոք այս որոշումը կապված չէ այն աղմկահարույց միջադեպի հետ, երբ նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ ու հուզական լեզվակռվի մեջ էր մտել Սողոյանի հետ, Երևանի քաղաքապետը կտրականապես հերքել է նման մեղադրանքները․ «Այս հարցի լուծումը որևէ կապ չունի նրա քաղաքական հայացքների հետ, դա օպտիմալացման շատ ժամանակին ընդունված որոշում էր»։


Քաղաքապետը պարզաբանել է, որ այս գործընթացը համակարգային բնույթ է կրում և սկսվել է միջադեպից դեռ շատ առաջ. «Ընդհանրապես, օպտիմալացումը մեզ մոտ սկսվել է դեռ 2022 թվականից. բժշկական կենտրոնները միավորվում են, և այդ գործընթացը շարունակական է ու դեռ չի ավարտվել»։ Ավինյանը նաև հավելել է, որ առողջապահության ոլորտի բարեփոխումները շարունակվելու են. «Ավելին՝ այնտեղ դեռ սպասվում են նոր կադրային փոփոխություններ»,- նշել է նա՝ ընդգծելով, որ բոլոր տեղափոխություններն ու ազատումներն արվում են բացառապես քաղաքային բուժհաստատությունների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար, այլ ոչ թե քաղաքական հաշվեհարդար տեսնելու նպատակով։


 


 

ԺԱՏԿ կոչ է անում պատժամիջոցներ կիրառել արցախցիների դեմ ատելություն քարոզողների նկատմամբ
Հաջորդ նորություն next