12.07.2025
Զոհրաբ Մնացականյանն ու Ջավադ Զարիֆը քննարկել են կորոնավիրուսի դեմ համընդհանուր պայքարը
08.04.2020
Զոհրաբ Մնացականյանն ու Ջավադ Զարիֆը քննարկել են կորոնավիրուսի դեմ համընդհանուր պայքարը

Ապրիլի 8-ին իրանական կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ գործադրվող ջանքերի վերաբերյալ: Նախարար Զարիֆը Իրանի կառավարության անունից ցավակցություն հայտնեց իր գործընկերոջը՝ կորոնավիրուսի հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ և զորակցություն մաղթեց հայ ժողովրդին: ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից համավարակի տարածման դեմ արդյունավետ պայքարելու ուղղությամբ գործադրվող ջանքերը և բարձր գնահատեց Իրանի կողմից արտահայտված զորակցությունը: Անդրադարձ կատարվեց կորոնավիրուսի դեմ համընդհանուր պայքարին և ստեղծված պայմաններում հայ-իրանական համագործակցությանը: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի: