17.07.2026
ԳՐԵԿՈ-ն Հայաստանի հակակոռուպցիոն բարեփոխումներում նշանակալի առաջընթաց է արձանագրել
prev Նախորդ նորություն

Պարզվեց՝ ինչ-որ մարդիկ շատ-շատ են ուզում, որ խորհրդարանում չլինեմ

Խաղաղվեք. հարցը փակված է: Որ մանդատն ինձ համար տասներորդական է, ապացուցել եմ։ Բայց այս անգամ իմ` մանդատից հրաժարվել-չհրաժարվելու թեման շատ քննարկվեց։ Չէի արձագանքում։ Այս երկար պաուզան անուն ունի՝ ոջլոտության ստուգում։ Ուզում էի տեսնել՝ ով ով է, ով ինչի է արժանանալու։


Հիմա ասում եմ՝ մանդատը վերցնում եմ: Հրաժարվում եմ խոսքից, որ պարտքից չհրաժարվեմ։


Պարզվեց՝ ինչ-որ մարդիկ շատ-շատ են ուզում, որ խորհրդարանում չլինեմ։ Դրանց չեմ ուրախացնելու: Հետայսու ուրախացնելու եմ միայն նրանց, ովքեր ինձ գնահատում են։


Առանց համեստության՝ չեմ ուզում իմ բացակայությամբ խմբակցությունում խնդիրներ ստեղծվեն։


Խոսքը խոսք է, բայց ավելի կարևոր է պարտքի գիտակցումը։


Այս փուլում իմ պարտքն է` լինել թիմի հետ: Հատկապես՝ Իշխան Սաղաթելյանի և Նարեկ Կարապետյանի կողքին։


Վերջում՝ մանդատով, թե առանց, ես Աղվան Վարդանյանն եմ: Դուք ո՞վ եք։


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյան


 


 

ԱՄՆ բիզնեսի խորհուրդը պատվիրակություն կգործուղի Հայաստան COP17-ին
Հաջորդ նորություն next