24.11.2024
ՀՀ-ն բարձր է գնահատում Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելության արդյունավետությունը
prev Նախորդ նորություն

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում վնասազերծել են շուրջ հազար պայթուցիկ նյութեր

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղանքի ինժեներական հետախուզման եւ ականազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։


Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքի տեղանքում պայթյունավտանգ առարկաներից մաքրում են իրականացրել եւ ապահովել են մարտական գործողությունների ժամանակ ավերված էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի վերականգնման նորոգման բրիգադների աշխատանքի անվտանգությունը:


Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները, նետված կամ չաշխատող ռազմամթերքը դուրս են բերվում հատուկ կահավորված պոլիգոն եւ ոչնչացվում: Զինամթերքը, որը հնարավոր չէ անվտանգ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով անվտանգության անհրաժեշտ միջոցներ։


Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության ընթացքում ինժեներական ստորաբաժանումների կողմից մաքրվել է ավելի քան 29 հեկտար տարածք և շուրջ 10 կմ ճանապարհ, ստուգվել է ավելի քան 100 տուն եւ սոցիալապես կարեւոր օբյեկտներ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է շուրջ 1000 պայթյունավտանգ առարկա:


Ռուս խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը եւ օգնություն են ցուցաբերում վերանորոգման բրիգադներին էլեկտրահաղորդման գծերի, գազատարի, կապի գծերի եւ տրանսֆորմատորային ենթակայանների վերականգնման գործում:


Անցած մեկ օրում Լեռնային Ղարաբաղի տարածքում վերականգնվել է Էլեկտրահաղորդման գծերի երեք հենարան, 1,2 հազար մետր գազատար, ավելի քան 1,5 հազար մետր կապի գծեր, ինչպես նաեւ երկու տրանսֆորմատորային ենթակայան: