24.11.2024
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել իր ջանքերը ԼՂ հակամարտության տևական ու կայուն լուծման հարցում
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն բարձր է գնահատում Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելության արդյունավետությունը

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:


ՀՀ ՊՆ-ն հաղորդում է, որ հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և քաղաքական երկխոսության դինամիկան, ինչպես նաև արդյունավետ փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում:


ՀՀ պաշտպանության նախարարը հատուկ կարևորել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության դրույթների իրագործման շրջանակում Ռուսաստանի Դաշնության դերն ու ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելության արդյունավետությանը:


Զրուցակիցները կարևորել են նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված ՌԴ միջգերատեսչական հումանիտար կենտրոնի աշխատանքը՝ ուղղված փախստականների վերադարձին, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնմանը, զոհված, գերեվարված և անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների և հումանիտար ոլորտում տարբեր կազմակերպությունների գործունեության համադրմանը: