9.06.2025
Անհետ կորածների որոնման հարցը ՌԴ բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում է
prev Նախորդ նորություն

Սյունիքի մարզի որևէ գյուղ հանձնելու հարց չի քննարկվում. փոխմարզպետ

Սյունիքի մարզի որևէ գյուղ Ադրբեջանին հանձնելու հարց չի քննարկվում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:


«Այս պահի դրությամբ Սյունիքի մարզի ճանապարհները, Կապան-Գորիս մայրուղին անվտանգ են, մարզի սահմանները վերահսկելի են ու անվտանգ, մարզում որեւէ տեղ սահմանազատման աշխատանք չի կատարվում, Սյունիքի մարզից որեւէ գյուղ հանձնելու հարց չի քննարկվում, Կապանի օդանավակայանը գտնվում է կմնա Կապան համայնքի տարածքում»,- ասված է գրառման մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հայտնել էր, որ խորհրդային քարտերի համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը անցնում է Կապանի օդանավակայանի մոտով, սակայն օդանավակայանը կմնա Հայաստանի տարածքում:

ANCA-ն կոչ է անում Պետդեպարտամենտին հետ կանչել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին