13.07.2025
Կառավարությունը 50%-ով կփոխհատուցի կոմունալ ծախսերը. ովքե՞ր կարող են օգտվել
13.04.2020
Կառավարությունը 50%-ով կփոխհատուցի կոմունալ ծախսերը. ովքե՞ր կարող են օգտվել

ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց kորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների հետևանքով սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց: Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել ՝ 1) բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը,2) էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը: Աջակցությունը տրամադրվում է սույն Միջոցառման 2-րդ կետով նախատեսված յուրաքանչյուր բաժանորդի կողմից 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված համապատասխանաբար բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50% -ի չափով: