Նախնական արդյունքներով Արցախի նախագահի ընտրության երկրորդ փուլում քվեարկությանը մասնակցածների 87 տոկոսն իր ձայնը տվել է Արայիկ Հարությունյանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը: Արցախի ԿԸՀ տվյալներով, ժամը 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 47050 ընտրող (ընտրողների 44,9 տոկոսը): VERELQ-ը հիշեցնում է, որ երկրորդ փուլ էին անցել Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ու ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը: Վերջինս հայտարարել էր, որ բոյկոտում է երկրորդ փուլը: