Կորոնավիրուսի ևս երկու դեպք է հաստատվել Վրաստանում: Ինչպես նշվում է stopcov.ge կայքում, Վրաստանում այսօրվա դրությամբ հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսի վարակման 15 դեպք: Միևնույն ժամանակ, համաձայն աղբյուրի, 141 մարդ գտնվում է կարանտինի մեջ և 51 անձ՝ բուժհաստատությունում հսկողության տակ: