Սպիտակը ևս միացավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող համայնքներին:
Համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանն ու համայնքի ավագանու անդամներ Կարեն Մխիթարյանը, Մկրտիչ Շուշանյանը, Սարգիս Թամամյանը, Գրիգոր Նազարյանը, Տիգրան Հակոբյանը, Համլետ Պողոսյանը հանդես են եկել հայտարարությամբ.
"Վերլուծելով մեր երկրում առկա ներկայիս վիճակը, աղետալի վտանգները, այն է՝Անհեռատես քաղաքականությունՏապալված դիվանագիտությունՊարտված պատերազմԿապիտուլացիոն հայտարարություն կոչված անորոշ փաստաթուղթՄեր զավակների արյան գնով պաշտպանած հայրենիքի կորսված մասՎտանգված, անորոշ ու անհուսալի հայրենիքի սահմաններՀարյուրավոր գերիներ ու անհետ կորածներ, բազմաթիվ զոհեր ու վիրավորներՀայրենիքի ավերված բնակավայրեր ու հազարավոր փախստականներԱրժեքների փոխակերպում և ապազգային արժեքային համակարգԱպագայի նկատմամբ հավատի կորուստ
Այս ամենի հետ ՝ մեղավորների և դավաճանների նկատմամբ խիստ հակասական մեկնաբանություններ (և սա դեռ ամբողջը չէ),միանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին և կոչ անում նաև մեր համաքաղաքացիներին միանալ հրաժարականի պահանջին և հայրենիքի առջև ծառացած լրջագույն ու չափազանց բարդ խնդիրները լուծելու նպատակով ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու նախաձեռնությանը:
Կառավարություն, որը կազմված կլինի հայրենիքի ճակատագրով մտահոգված գործիչներից, պրոֆեսիոնալ մասնագետներից, կհամախմբի հասարակությունը, որն իզորու կլինի հնարավոր սեղմ ժամկետներում կազմակերպել ու անցկացնել ազատ, արդար ընտրություններ և կգործի հանուն Հայաստանի և Արցախի ժողովրդի",- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ Լոռու մարզի Թումանյան համայնքը ևս, համայնքապետի և ավագանու գլխավորությամբ, պահանջում է նիկոլ փաշինյանի հրաժարականը:
VERELQ-ը հիշեցնում է, որ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են ՀՀ 4 մարզերի ավելի քան 25 համայնքներ ու 150 բնակավայրեր: Դրանց շարքում են Սիսիանը, Մեղրին, Կապանն ու Սյունիքի բոլոր համայնքները, Աբովյանը, Դվինը, Քասախը, Ապարանը, Արարատի մարզի Նորաշեն համայնքն և այլք: